Month: October 2024
Մկների ժողովը
Սով էր, սով էր մկստան,
Կատվի ձեռքից լկստան
Գզիրն ընկավ դռնեդո´ւռ
Էլ չթողեց տուն-կտուր
Ջահել ահել գեղովի,
Կանչեց, բերեց ժողովի՝
Թէ ինչ անեն, որ կատվեն
Մի հնարքով ազատվեն:
Եկան գյուղի ջոջերըԵ
րկար բարակ պոչերը,
Մասնակցեցին խորհրդին,
Մի մուկ խոսեց իր հերթին,
– Լսե´ք, մկներ, ցեղակից,
Չունեմ որդի, կողակից,
Ես մի անտեր ծերուկ եմ,
Բայց պատվավոր մի մուկ եմ.
Պակսեց ուժը իմ ոտի,
Պետք է մեռնեմ անոթի
Սովն է չոքել դռանը,
Վեր է ընկել, մառանը,
Ինչքան ասես նազ անի,
Ստից սատկի, տազ անի,
Մուկ տեսնելիս, վազ անի,
Գլխից բռնի, կախ անի,
Թաթովը տա, խաղ անի,
Ուտի, քեֆը չաղ անի,
Էսպես զուլում ու կրակ,
Դեռ աչքերն էլ ջուխտ ճրագ:
Բայց թե ազնիվ մեր ցեղը
Կորչելու չէ զուր տեղը…
Ա՜յ բերել եմ ես մի զանգ,
Ծափ, ծլնգոց, Մեջը զնգոց.
Կատվի վզից մենք կախ տանք,
Որ ինչքան էլ օրորա,
Որ ինչքան էլ շորորա,
Ստից սատկի, տազ անի,
Գալն իմանանք գազանի:
Է´, զանգը ո՞վ կախ անի.
– Ալո դո´ւ: –
Ալո՞ն տանի:
– Բալո դո´ւ :
– Բալո՞ն կախէ:
– Չստո, դո´ւ:
– Չստոն կաղ է :
– Մստո, դո´ւ:
– Մստոն կարճ է:
– Փստո, դո´ւ:
– Էդ էլ խի՞ղճ է:
– Համբո, դո´ւ:
– Ես տկար եմ: –
Չամբո, դո´ւ: –
Ասենք տարա, Բա որ կատուն գա ինձ վրա՞:
– Բտոն, Խտոն թող մեկից Բռնեն կատվի քամակից:
– Ի՞նչ է խոսում չոր գանգը,
Լավ է դու տար էդ զանգը,
Էլ ի՞նչ Բտո, ի՞նչ ֆստան,
– Ճստաց Բտոն ճստճստան:
– Լռի´, հանդուգն
Կոտորվե´ք դուք,
Վախկոտներիդ ես թաղեմ,
Ճա՞ռ ասեմ, թէ՞ զանգ կախեմ,
-Գոչեց ջոջը, Քաշեց պոչը:
Հարցեր և առաջադրանքներ
1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր գրված այս բառերը և արտահայտությունները:Լկստան – Լկստվողգզիր – կարգադրությունները կատարողահել – ծերջոկ – առանձինհնարք – ճարկողակից – ամուսինանոթի – սովածզուլում – աղետ, մեծ չարիքտկար – թույլհանդուգն – համարձակպոչը քաշել – փախչել
2. Փորձի՛ր ինքդ բացատրել։սովն է չոքել դռանը- ուտելիք չունենալ
ցավն էլ ունի իր դեղը- ամեն ինչ բուժում ունի
չոր գանգ- ծերացած
3. Կատվի մասին պատմի՛ր։ Մկները վախենում էին նրանից, ամբողջ օրը պառկած խաղ էր անում, մուկ բռնու կախում պոչից:Աչքերն էլ փայլուն էին
4. Նկարագրի՛ր Մկստանը և նկարի՛ր (փողոցները, տները, լույսերը…)։
Իմ ընկերը
Իմ ընկերները Սուրենն է, Մհերը և Առնոն: Մհերը խելացի է, Առնոն այդքան էլ շատ չէ, Սուրենը Առնոյից 1 անգամ քիչ է:Մհերը լացկան է, Սուրենը նույնպես ուղակի ավելի քիչ, Առնոն բողոքող: Մեկել մոռացա ասեմ Առնոն վախկոտ է:Բայց ես նրանց շատ եմ սիրում ու միշտ միասին խաղում ենք:Մենք բոլորս սիրում ենք ֆուտբոլ խաղալ:

Մաթեմատիկա 21.10-25.10
Գտի՛ր անհայտ հանելին:
853 –530= 323
228 = 237 – 9
2. Լուծի՛ր խնդիրները:
Սոֆին ուներ 630 դրամ: Պաղպաղակ գնելուց հետո նրա մոտ մնաց 460 դրամ: Սոֆին որքա՞ն վճարեց պաղպաղակի համար:
Լուծում
630-460=170
Պատասխան՝ 170 դրամ
Մարկն ու Մհերը միասին ունեին 650 դրամ: Մարկը իր գումարից ծախսեց 100 դրամ, իսկ Մհերը՝ 250 դրամ: Որքա՞ն դրամ մնաց նրանց մոտ:
Լուծում 650-100-250=300
Պատասխան՝ 300
40: 5 + 64 : 8 + 72 : 8 + 16 : 8 + 8: 8 = 8+6+9+2+1=28
3. Պատկերների բերված շարքում ի՞նչ գույնի և ի՞նչ պատկեր է պակասում:
Վեց անկյուն, դեղին
15: 5 + 50: 5 + 5: 5 + 30: 5 + 25 : 5 =3+10+1+6+5=25
45 : 9 + 27: 9 + 18: 9 + 63 : 9 + 9: 9 =5+3+2+7+1=18
5․ Լրացրո՛ւ աղյուսակը:
Գումարելի 55 55 55 55 – 4 55 55 – 22
Գումարելի 67 67 -2= 67 – 12 67 67 – 10 67
Գումար 122 119 110 118 112 100
6․ Հաշվի՛ր:
6 : 3 = 2
8:2=4
45 : 5=9
60: 3= 20
80: 2=40
450: 5=90
600:3= 200
800: 2=400
450:50=9
600:30= 2
800:20= 40
320:80=40
600:300= 2
800:200= 4
720: 90=8
Колобок
Что сделала бабушка?
Взяла старуха крылышко, по коробу поскребла, по сусеку помела, и набралось муки пригоршни с две. Замесила на сметане, изжарила в масле и положила на окошечко постудить.
Что сделала Колобок?
Колобок полежал — полежал, да вдруг и покатился — с окна на лавку, с лавки на пол, по полу да к дверям, перепрыгнул через порог в сени, из сеней на крыльцо, с крыльца — на двор, со двора за ворота, дальше и дальше.
Кого он встретил в лесу? Он встретил зайца, волка, медведя и лису.
Что сказали звери?
— Колобок, колобок! Я тебя съем
Что ответил им Колобок?
— Не ешь меня. Я тебе песенку спою
Чем закончилась сказка? Лиса съела колобка…
- Вставьте пропущенные слова.
Колобок — полежал, да вдруг и покатился с окна на лавку, с лавки на пол, по полу да к дверям, через порог в сени, из сеней на крыльцо, с крыльца — на двор, со двора , со двора дальше и дальше.
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան


Աշուն
Համո Սահյան

Աշնան օրերն են հասել,
Իջել է ամպը սարին,
Եվ հրաժեշտ է ասել
Կռունկը մեր աշխարհին:
Բարդին էլ չի սոսափում
Արագիլի թևի տակ,
Դեղին թերթեր է թափում
Առվակի մեջ կապուտակ:
Կարմիր խարույկ է կարծես
Ծեր տանձենին անտառի,
Թվում է, թե մոտ վազես,
Ձեռք ու ոտքդ կվառի…
Քամին շատ էր թափառել`
Պարապ-սարապ, թևը կախ,
Բայց արդեն գործ է ճարել,
Տեսեք, ինչքան է ուրախ:
սոսափել-թևերը կախ-
Հարցեր և առաջադրանքներ
1. Նշի՛ր քեզ դուր եկած քառատողը:
Կարմիր խարույկ է կարծես
Ծեր տանձենին անտառի,
Թվում է, թե մոտ վազես,
Ձեռք ու ոտքդ կվառի…
2. Վերնագրեր մտածի՛ր յուրաքանչյուր քառատողի համար:
3. Բանաստեղծության մեջ ինչպիսի՞ն էին թերթերը, առվակը, խարույկը, տանձենին: դեղին թերթեր; կարմիր խարույկ: կապույտ առվակ, ծեր տանձենի
4. Քամին ի՞նչ գործ է ճարել, որ այդքան ուրախ է: Աշունը քամին փչում է ծառին և տերևները ցած են թափվում:
Այց Կոմիտասի թանգարան
Կոմիտասի թանգարանը նոր և հետաքրքիր բացահայտում էր ինձ համար: Այնտեղ ծանոթացանք նրա կյանքին և գործունեությանը, տեսանք նկարներ, երաժշտական գործիքներ: Իմացանք, որ Կոմիտասի իրական անունն է Սողոմոն Սողոմոնյան: Նա ունի գրել է շատ գեղեցիկ երգեր, այնտեղ նկատեցինք նրա երգի երաժշտության տակ: Ամենահետաքրքիրը դաշնամուրն էր և ծառը, որը որքան մեծանում է, այնքան շատ մարդ է իմանում Կոմիտասի մասին :
Կոմիտասը մահացել է 1967 թ-ին Փարիզի հոգեբուժարանում:
03.10 մաթեմատիկա
1. Քանի՞ ուղղանկյուն կա գծագրում:
Պատ`.3 2.
Քանի՞ քառակուսի կա գծագրում:
Պատ`.5
3. Լուծի՛ր խնդիրները:
Ա. Աննան պատրաստեց նկարի շրջանակ, որն ուներ քառակուսու տեսք: Նրա կողմի երկարությունը 5 սմ էր: Աննան որոշեց շրջանակի 4 կողմերին գեղեցիկ ժապավեն ամրացնել: Քանի՞ սանտիմետր ժապավեն է անհրաժեշտ Աննային:
Լուծում՝ 4×5=20սմ
Պատ.՝20սմ
Բ. Նարեն մայրիկի համար գեղեցիկ թաշկինակ կարեց: Թաշկինակն ուղղանկյունաձև էր: Նրա երկար կողմը 7 սմ էր, իսկ կարճ կողմը 4 սմ էր: Հետո որոշեց թաշկինակի բոլոր կողմերին ժապավեն կարել: : Քանի՞ սանտիմետր ժապավեն է անհրաժեշտ Աննային:
Լուծում՝ 2×7=14 2×4=8 14+8=22
Պատ.՝22 սմ
Գ. Պապիկը որոշեց իր հողամասը ցանկապատել: Քանի՞ մետր ցանկապատ է հարկավոր, եթե հողամասը ուղղանկյունաձև է, երկարությունը 15 մետր է, լայնությունը՝ 5 մետր:
Լուծում՝ 2×15=30 2×5=10 30+10=40 մետր
Պատ.՝40մետր
Դ. Երեխաները որոշեցին դպրոցի ծաղկանոցը ցանկապատել: Քանի՞ մետր ցանկապատ է հարկավոր, եթե հողամասը քառակուսու տեսք ունի, և մեկ կողմի երկարությունը 5 մետր է:
Լուծում՝ 5×4=20մետր
Պատ.՝20մետր
4. Հաշվի՛ր ըստ օրինակի:
80 + 70 = 80 + 20 + 50 = 100 + 50 = 150
90 + 70 =90+10+60=100+60=160
60 + 50 =60+40=100+10=110
70 + 40 = 70+30+10=100+10=110
180 + 90 = 180 + 20 + 70 = 200 + 70 = 270
470 + 60 =470+30+30=500+30=530
890 + 30 =890+10+20=900+20=920
580 + 70 =580+20+50=650
650 + 160 =650+100+50+10=810
470 + 280 = 470+30+250=750
290 + 380 =0 180 + 390 =180+20+370=570
5. 6, 7, 1 թվանշաններով կազմի՛ր հնարավոր ամենամեծ եռանիշ թիվը: 761
6. 6, 7, 1 թվանշաններով կազմի՛ր հնարավոր ամենափոքր եռանիշ թիվը: 167
7. 9, 4, 0 թվանշաններով կազմի՛ր հնարավոր ամենամեծ եռանիշ թիվը: 940
8. 9, 4, 0 թվանշաններով կազմի՛ր հնարավոր ամենափոքր եռանիշ թիվը: 409
03.10 Կաքավ
Խռպոտ ձայն ունեցող ու ականջ չունեցող թռչունները չէին սիրում կարմիր կտուցով ու կարմիր տոտիկներով Կաքավին, որն օրնիբուն ման էր գալիս արտերում ու երգում: Նախանձից նրանց ձայնն ավելի էր խռպոտվում: Մի օր հավաքվեցին ու գնացին Արծվի մոտ գանգատ. – Թագավորն ապրա՛ծ կենա, էդ Կաքավը անգործ-անբան, ամբողջ օրը երգում է, չի թողնում, որ քո հրամանները լսենք: Արծիվն էլ երգի հետ գլուխ չուներ և հրամայեց. – Կաքավին ասե՛ք՝ թող էլ չերգի: Կաքավը լռեց: Արտերը սպասեցին, սպասեցին Կաքավի երգին, բայց Կաքավն էլ չէր երգում: Արտերը կարոտեցին Կաքավի երգին ու խնդիրքի գնացին Արծիվ թագավորին. Թագավորն ապրա՛ծ կենա, կարմրակտուց, կարմրատոտիկ Կաքավը կա, բայց նրա երգն էլ չկա. մեր հասկերը չեն քաղցրանա: Արծիվն ասաց՝ թող երգի՛: Բայց Կաքավն արդեն մոռացել էր իր երգի բառերը, միայն մեկ բառ էր հիշում. – Կըղա՜, կըղա՜: Մի երկու բառ էլ արտերն էին հիշում. – Կաղ-կըղա՜, շաղ-կըղա:
Հարցեր և առաջադրանքներ
1. Փորձի՛ր բացատրել այս արտահայտությունները (դարձվածքները).
ականջ չունենալ – լսել չցանկանալ
գանգատ անել – բողոքել
երգի հետ գլուխ չունենալ – երգ չսիրել
խնդիրքի գնալ – ինչ որ մեկին ինչ որ բան խնդրել
2. Ինչո՞ւ մյուս թռչունները չէին սիրում կաքավին: Դո՛ւրս գրիր այն հատվածը, որտեղ դա երևում է:
Կաքավը անգործ-անբան, ամբողջ օրը երգում է, չի թողնում, որ քո հրամանները լսենք:
3. Ի՞նչ ասացին թռչունները արծվին: Դո՛ւրս գրիր այն հատվածը, որտեղ դա երևում է:
Չի թողնում, որ քո հրամանները լսենք:
4. Նկարագրի՛ր այս պատմության կաքավին:
Երգիչ, խելացի, բարի, կարմրատոտիկ:
5. Քո կարծիքով ինչի՞ մասին էր երգում կաքավը: կաքավը երգում էր` շաղ -կղա
6. Ի՞նչ կլինի, եթե ոչ մի թռչուն չերգի: ուրախ կլինի