Բալզաթցիների նոր արկածները

Մի օր էլ Բալզաթցիները ուզում էին արևին հասնեին, որ համակարգից դուրս հանեին, որպեսզի հանգիստ քնեն: Շատ փայտեր են վերցնում, որ կարողանան հասնեն արևին, սակայն պակասեց մոտ 10-11հատ:Մյուս մարդիկ ասացին.

-Հիմա գնանք կողքի գյուղից պարտքով փայտ վերցնենք, որ հասնես ու համակարգից դուրս հանես արևին:

Փայտերը բերում են, ու իրար վրա դնում ու վերջապես առաջնորդի ձեռքը հասնում է արևին:Նա ասում է.

-Գնացեք մի դույլ ջուր բերեք, որ արևին հանգցնենք:

Ու այդպես նրանք մինչև այսօր ջուր են տանում, որ հանգցնենք արևին:

Իմ Սեբաստացի ուսուցիչը

Ես սիրում եմ իմ երկարօրյայի կազմակերպիչ Ալլա Անդրեասյանին:Նա մեզ օգնում է, որ տնային աշխատանքները կատարենք, ասում է երբ գնանք կառատեի, նա է օգնում,որ գնանք երթուղային նստենք:Նա մեկ մեկ գալիս է ստուգում, որ երթուղայինում լինենք, որ գնացած չլինենք այլ տեղեր ու չկորենք:

Ահա և նրա նկարը

Իրականում նա ավելի գեղեցիկ է:

Ճանապարհորդություն դեպի Լուսին

Ֆրանսիական ժողովրդական հեքիաթ(մաս 1)

Ժուկով-ժամանակով մի փոքրիկ, շատ փոքրիկ գյուղ կար: Էս գյուղի բնակիչներին կոչում էին բալզաթցիներ, որովհետև գյուղի անունը Բալզաթ էր: Նրանք շատ միամիտ մարդիկ էին: Չէ, միամիտ չէին, ճիշտը որ ասենք` խելքից մի քիչ պակաս էին:Գյուղամիջում մի եկեղեցի կար: Եկեղեցու բակում մոշի մի թուփ էր աճում: Թուփը տարեցտարի մեծանում էր, խոշորանում և եկեղեցու դուռը համարյա փակել էր. Մարդիկ հազիվ էին այնտեղ մտնում:Մի օր էլ գյուղացիները հավաքվում են ու որոշում` եկեղեցին հեռացնեն, որ հանգիստելումուտ անեն: Գյուղի կանայք մի երկար, հաստ պարան են գործում: Տղամարդիկ պարանը երեք անգամ փաթաթում են զանգակատան շուրջը: Ահել-ջահել հավաքվում են, իրար կողքի շարվում, պարանից քաշում ու գոռում.Մե՜կ-երկո՜ւ, քաշեցի՜նք, մե՜կ-երկո՜ւ, քաշեցի՜նք…Քաշում են, քաշում, պարանը քիչ-քիչ ձգվում է, երկարում. բալզաթցիներն էլ մի երկու սանտիմետր հեռանում են եկեղեցուց ու կարծում են, թե եկեղեցին է շարժվել: Ուրախանում են ու գոռում.-Եկեղեցին տեղից շարժվո՜ւմ է:Շատ որ ձգում են, պարանը կտրվում է, և բալզաթցիները իրար վրա են թափվում: Վեր են կենում, շորները թափ տալիս ու նայում եկեղեցուն: Նայում են ու շատ են զարմանում, որ եկեղեցին մի մատնաչափ էլ չի շարժվել: Առաջվա պես իր տեղում է նաև մոշի թուփը:

Հարցեր և առաջադրանքներ

1. Կապույտով ընդգծի՛ր «ո՞վ» հարցին պատասխանող բառերը:

2. Կարմիրով ընդգծի՛ր «ովքե՞ր» հարցին պատասխանող բառերը:

3. Տեքստից գտի՛ր տրված բառերի հականիշները:

Խորամանկ – միամիտ

Սխալ – ճիշտ

Ավել – պակաս

Ծեր – ջահել

Մոտենալ – հեռանալ

4. Տրված բառերից ընտրի՛ր համապատասխան զույգերն ու կազմի՛ր բարդ բառեր:

Գյուղ, մատ, տուն, չափ, տղա, մեջ, զանգակ, մարդ

գյուղամեջ, մատնաչափ, զանգակատուն, տղամարդ:

5. Լրացրո՛ւ բաց թողնված բառերը:

Նրանք շատ միամիտ մարդիկ էին: Գյուղամիջում մի եկեղեցի կար: Եկեղեցու բակում մոշի մի թուփ էր աճում:

Երկիր, որտեղ ամեն ինչ ուրիշ էր

Մի անգամ տիեզերանավով թռա ուրիշ երկիր: Այնտեղ ամեն ինչ ուրիշ էր: Օրինակ տները ամպի վրա էին:Մարդիկ քայլում էին գլխի վրա:Սպիտակ լույսի փոխարեն սև լույս էր:Ձկները ապրում էին առանց ջրի և հաչում էին:Նավերը քարից էին:Կատուն լողում էր ջրի տակ:

Ես Սեբաստացի եմ

Ես երեք տարեկանից դարձել եմ Սեբաստացի: Հիմա արդեն սովորում եմ 3րդ դասարանում: Ամենասիրելի առարկան մաթեմատիկան է: Հաճախում եմ նաև կարատեի, որն իմ ամենասիրելի սպորտաձևն է:Կատարում ենք բնագիտական փորձեր, որոնք սովորեցնում են օգտակար և հետաքրքիր փաստեր:

Մենք ունենք ագարակ, որտեղ կան տարբեր կենդանիներ` ձիեր, շներ, հավեր, սիրամարգ, խոզ և այլն:

Սովորում ենք ազգային երգեր և պարեր:

Հաճախ գնում ենք Հայաստանի հետաքրքիր վայրեր` ճամփորդությունների: Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը լավագույնն է, որտեղ սովորում են 500-ից ավել մարդ:

07.11 մաթեմատիկա

Գտիր անհայտ գումարելին:

214 + 324 = 518

245 + 504= 749

407 + 285 = 692

256 + 154= 400

Լուծի՛ր խնդիրները:

Քանի տարեկան կլինի Լուսեն 5 տարի հետո, եթե 5 տարի առաջ 16 տարեկան էր:

Լուծում 16+5=21

Պատ.`21 տարեկան

Երկու արկղում միասին կար 50 կգ խնձոր: Առաջին արկղի մեջ լցրին 5 կգ խնձոր: Որքան խնձոր եղավ երկու արկղում միասին:

Լուծում 55 խ

Առաջին արկղում կար 23 կգ խնձոր, իսկ երկրորդում՝ 27 կգ: Առաջին արկղի մեջ լցրին ևս 5 կգ խնձոր: Որքան խնձոր եղավ երկու արկղում միասին:

Լուծում 23+5=28

28+27=55

Պատ.`55 խ

Հաշվի՛ր գումարը:

120 + 175 + 254=549

240 + 126 + 25 +76=467

230 + 480 + 204=914

286 + 423 + 12 + 54 =775

193 + 7 + 75=275

166 + 120 + 80=366

492 + 67 + 8 + 3=570

Ագռավն ու աղվեսը

Աթաբեկ Խնկոյան

Բախտի բերմամբ,

Թե պատահմամբ,

Մի մեծ ագռավ

Մի գունդ պանիր

Դաշտում գտավ,

Կտուցն առավ,Ծառին թռավ։

– Օ՜, ի՜նչ պանիր, դեղին ոսկի…

Բայց դեռ չառած համը իսկի,

Աղվեսն անցավ ծառի մոտով,

Գերվեց, էրվեց պանրի հոտով։

Վազեց գնաց բերնի ջուրը,

Եվ թուլացան կուռն ու ճուռը,

Էն ժամանակ իրա ձևին,

Ծառի տակից, աչքն ագռավին,-

Հեզիկ, նազիկ, Փափկամազիկ,

Բացեց լեզուն անո՜ւշ, մեղո՜ւշ։

Թափե՜ց, չափե՜ց շաքար ու նուշ։

Ես քո գերին

Քո էդ սևիկ

Վառ աչքերին,

Նուրբ ծալքերով

Զույգ թևերին։

Մի դու մտիկ,

Էդպես քթիկ,

Էդպես ճտիկ,

Մախմուր ագին,

Խաս ու ղումաշ,

Ատլասն հագին։

– Գիտե՜մ, անշուշտ, իմ քուրիկի

Ձայնն էլ կըլի հրեշտակի։

Երգի, քուրիկ, մի ամաչի,

Իմ ուզածը մի մեծ բան չի։

Թե որ չքնաղ էդ տեսքիդ հետ

Երգելում էլ եղար վարպետ,

– Օ՜, կդառնաս, իմ մաքրուհի,

Թռչունների մայր թագուհի։

Ագռավ ազին իրեն տված

Գովեստներից շշմած, ուռած՝

Ագռավային Բկովը մին

Որ չկռռա՜ց,

Պանիրն ընկավ ծառիցը ցած,

Շողոքորթը ըռխեց, գնաց։

Հարցեր և առաջադրանքներ

1. Դո՛ւրս գրիր քեզ անծանոթ բառերն ու բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Կուռն ու ճուռը-ձեռքն ու ոտքը, մախմուր-թավիշ, խաս-ընտիր, շողոքորթ- կեղծավոր,

2. Բնութագրի՛ր առակի գլխավոր հերոսներին:Ագռավ-մեծ էր, ուշադիր էր, բայց միամիտ

Աղվես- խորամանկ, շողոքորթ

3. Փորձի՛ր արդարացնել աղվեսին:Աղվեսը դիմում է խորամանկության, քանի-որ նա շատ քաղցած էր:

4. Առակը համառոտ պատմի՛ր բլոգում։

Ագռավը

Շաշ հյուրը

Մի անգամ մի մարդ հյուր է գնում ընկերոջ տուն։ Ուտում է, խմում, իրիկնադեմին վեր է կենում, որ գնա տուն։ Մեկ էլ նայում է տեսնում՝ երկինքը տրաքեց, ու մի անձրև սկսեց, ոնց որ ջրհեղեղ։-Պահո՜, էս ի՞նչ փորձանք էր, ո՞նց եմ տուն գնալու,- ասում է էս հյուրը։Տանտերը տեսնում է, որ էլ ճար չկա, ասում է․-Լավ, ա՛յ ընկեր, էս անձրևին ո՞նց ես գնալու տուն, գիշերը մեր տանը մնա, էլ ո՞ր օրվա ընկերն ենք։Վերջը հյուրը համաձայնում է։Տանտերն ու կինը գործով են ընկնում։ Մեկ էլ նայում են տեսնում՝ հյուրը չկա։Քիչ ժամանակ անց մեկ էլ հյուրը թրջված, ջուր դարձած, ներս մտավ։- Ա՜յ մարդ, տունդ շինվի, էս անձրևին ո՞ւր էիր գնացել։- Գնացի՝ տնեցիներին ասեմ, որ անձրևի պատճառով գիշերը ձեր տանն եմ մնալու։

Հարցեր և առաջադրանքներ

1. Փորձի՛ր բացատրել արտահայտությունները.Երկինքը տրաքեց – ամպրոպ եղավ, կայծակճար չկա -հնար չկա,գործով են ընկնում -զբաղվում են ինչ-որ գործովջուր դարձած -թրչված

2. Դո՛ւրս գրիր այն նախադասությունը, որով կարող ես ապացուցել հյուրի շաշ լինելը:Գնացի՝ տնեցիներին ասեմ, որ անձրևի պատճառով գիշերը ձեր տանն եմ մնալու։

3. Առած-ասացվածքները խառնվել են: Միացրո՛ւ համապատասխան հատվածները:

Ով աշխատի, իր խելքից է:

Ով աշխատի նա կուտի:

Ստի ոտը իրեն կանի:

Ստի ոտը կարճ է

Գդակը` մեծ, նա կուտի

:Գդակը` մեծ տակը դատարկ

Ով ինչ անի, կարճ է:

Ով ինչ անի իրեն կանի:

Ինչ լինի մարդուն` իր խելքից է:

:4. Նշված բառերով բարդ բառեր կազմի՛ր: Օրինակ՝ տուն – առանձնատուն

Հյուր – հյուրատուն

Ջուր – ջրհոր

Ընկեր – ընկերասեր

Նկար-նկարազարդ

Շուն – շնաձուկ

Զարդ – զարդանախշ

Վարս – երկարավարս

Մուկն ու ձուն Ստեփան Զորյան

Մի անգամ մտա մեր մառանը, որ բահ վերցնեմ: Ոտս շեմից ներս դրի, թե չէ, նկատեցի մի խումբ մկների, որոնք շրջապատել էին հավի բույնը: Տեսա, որ մկներից մեկը մտել է հավի բույնը, իսկ մյուսները մեկնված, ձգված նայում են նրան ու սպասում: Մեկ էլ հավի բույնը բարձրացած մուկը, իր փոքրիկ թաթերով ձուն գրկած, գլորվեց մեջքի վրա, ընկավ մյուսների առաջ: Այստեղ միայն պարզ տեսա, որ նա ձուն դրել է փորին, երկու կողից բռնել թաթիկներով, իսկ բարակ ու երկար պոչը վրայից մեկնել, բռնել է բերանով այնպես, ինչպես մի բան պարանով կապում են, որ չընկնի: Մկները շրջապատեցին նրան և ուրախ-ուրախ, նրա ոտներից, ականջներից քաշելով, տարան դեպի պատը, ուր իրենց բույնն էր: Ձուն բնի բերանը հասցնելով՝ նրանք ետ քաշվեցին: Ձուն բռնող մուկը զգուշությամբ թեքվեց կողքի, ձուն դրեց գետնին և թաթիկները բաց թողեց: Այդ ժամանակ արդեն մյուսները սկսեցին ձուն գլորել դեպի բույնը: Ձուն ընկավ պատի անցքի մեջ: Ձվի հետ անհետացան նաև մկները:

Հարցեր և առաջադրանքներ

1. Պատմվածքից դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի.

2. Ինչպե՞ս էր մուկը բռնել ձուն:

Թաթիկներով, իսկ բարակ ու երկար պոչը վրայից մեկնել, բռնել է բերանով այնպես, ինչպես մի բան պարանով կապում են, որ չընկնի———————————————————————————————————

3. Քո կարծիքով, ի՞նչ էր ասում ձուն, երբ իրեն տանում էին: – ինձ բաց չթողնեք ——————————————————————————————————————

4. Իսկ մկներն ի՞նչ էին օ?; ասում:——————————————————————————————————————

5. Ինչպե՞ս է կոչվում.

բառերի մառանը բառարան

-գրքերի մառանը գրադարան –

նկարների մառանը – արվեստանոց

6. Շարունակի՛ր.

Մկների երկիրը կոչվում է Մկստան:

Վախկոտների երկիրը կոչվում է վախկոտստան————————————————————————Կաղամբների երկիրը կոչվում է կաղամբստան————————————————————————Ծիծաղների երկիրը կոչվում է ծիծաղստան—————————————————————————

7. Նախադասությունները համառոտի՛ր՝ թողնելով միայն ի՞նչը ի՞նչ է անում հարցերին պատասխանող բառերը:

Ձուն ընկավ պատի անցքի մեջ: Ձուն ընկավ

Ձուն բռնող մուկը թեքվեց կողքի: Մուկը թեքվեց

Մուկը փոքրիկ թաթիկներով ձուն գրկեց: Մուկը գրկեց

31.10 մաթեմատիկա

1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը:

5 x 10 + 2 x 15 =50+30=80

35 x (8 + 2 x 1) =35×10=350

(19 – 9) x 78 =10×78=780

80 : 8 x (85 – 50) =10×35=350

2. Հաշվի՛ր արտահայտության արժեքը:

5 x 8 x 10 =400

3 x 9 x 10 =270

3 x 2 x 20 =120

4 x 2 x 60 =480

3. Հաշվի՛ր:

ա) 1 կգ խնձորն արժե 300 դրամ, իսկ 1 կգ տանձը՝ 200 դրամ: Որքա՞ն դրամ պետք է վճարել 2 կգ խնձոր և 2 կգ տանձ գնելու համար:

Լուծում’

2×300=600

2×200=400

600+400=1000

Պատասխան՝1000 դր

բ) Որքա՞ն դրամ պետք է վճարել 6 տուփ ջրաներկի և 8 վրձինի համար, եթե 1 տուփ ջրաներկն արժե 500 դրամ, իսկ 1 վրձինն արժե 60 դրամ:

Լուծում 500×6=3000

8×60=480

3000+480=3480

Պատասխան՝ 3480 դրամ

4. Հաշվի՛ր:

ա) Երեք թվերից առաջինը երկրորդից փոքր է 10 անգամ: Երրորդը առաջինից մեծ է 100 անգամ: Ո՞րն է երրորդ թիվը, եթե երկրորդ թիվը 200-ն է:

լուծում 200÷10=20առաջինը 20×100=2000Երրորդ

Պատասխան` 2000:

բ) Երեք թվերից առաջինը երկրորդից մեծ է 10 անգամ: Երրորդը առաջինից փոքր է 100 անգամ: Ո՞րն է երրորդ թիվը, եթե երկրորդ թիվը 30-ն է:

լուծում 30×10=300առաջինը

300÷100=3

Պատ.`3 երրորդ

5. Լուծի՛ր խնդիրը:Տղան 20 քառակուսի և 10 շրջան նկարեց: Քառակուսիները քանի՞ անգամ են շատ շրջաններից:

Լուծում 20÷10=2

Պատասխան՝2 անգամ